Գրքեր

Անգին է երկրային կյանքի մեր ժամանակը

Հունիսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաբայան Սիրանուշին (25 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու՝ Խաչատրյան Արամայիսի (28 տ.), երեք զավակների, սկեսուրի և ամուսնու պապիկի հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի 26/Ա հասցեում: Սիրանուշի ամուսինն ու սկեսուրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու, և ընտանիքը գոյատևում է պապիկին հասանելիք թոշակի գումարով: Սիրանուշն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորից, համայնքից և աջակից անձից՝ ուշադրության և աջակցության համար:

Քրիստոնյայի համար հստակ է այն, որ մարդը, մահկանացու լինելով, ունի Տիրոջ կողմից պարգևած այսօրը, որն ապրում է Տիրոջ ողորմածությամբ, իսկ հաջորդ օրը, որն անորոշ է և մշուշոտ, ոչ բոլորի համար կարող է դառնալ այսօրը: Ըստ եկեղեցու հայրերի՝ անգին է երկրային կյանքի մեր ժամանակը, որի ընթացքում որոշվում է մեր հավիտենական երջանկությունը: Իսկ հավիտենական երանելի կյանքի նախապատրաստությունն առաքինի կյանքն է: Նախապատրաստության ճանապարհին եկեղեցու հայրերը հորդորում են, մահվան մասին խոկալով, համարել, որ յուրաքանչյուր օրը կարող է լինել վերջինը: Մահվան մասին հիշողությունը օգնում է մարդուն քաջաբար տանելու կյանքի դժվարությունները, սիրտը բաց անել աղոթքի համար և սովորել ներել ու սիրել:

 

Կարինե Սուգիկյան

14.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․