Գրքեր

Անհիշաչարության մասին

Հայր Ղունկիանոսի մասին ասում էին, թե նրա մոտ զրպարտեցին նրա աշակերտին, որպեսզի վտարի նրան, քանի որ նրա մոտ եկան հայր Թեոդորոսի աշակերտները և ասացին նրան. «Հա՛յր, մենք լսել ենք, որ քո աշակերտը ոչ մի  բարի գործ չի անում, և  եթե կամենում ես, հանենք նրան քո մոտից և ուրիշ բարի եղբոր բերենք»: Ծերը նրանց ասաց. «Ես նրան չեմ արտաքսի, քանզի նա հույժ հանգստացնում է ինձ»: Եվ երբ ծերը լսեց եղբոր մասին ամբաստանությունները, ասաց. «Վա՜յ ինձ, քանզի գալիս ենք այստեղ որպեսզի հրեշտակներ դառնանք, սակայն դառնում ենք խենեշ ու անսուրբ»: Այնժամ եղբայրներն ամաչելով` զգաստացան և հասկացան, որ պետք է անհիշաչար լինել:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․