Գրքեր

Անհիշաչարության մասին

Ծերն ասաց. «Ալեքսանդրոս անունով մի պատրիարք կար` սաստիկ ողորմած և ներողամիտ, քաղցրաբարո, բարերար և մարդասեր: Սա մի երիտասարդ դպիր ուներ, որ նրանից ոսկի գողացավ և վախենալով, թե կբացահայտվի` փախավ­գնաց Թեբայիդա: Գնալիս հանդիպեց լեռան բարբարոս մարդկանց, և ինչ որ ուներ` տարան նրանից, իսկ իրեն գերի վերցրին ներքին անապատում: Երբ լսեց այս երանելի պատրիարքը, փնտրեց գերուն և գնեց նրան իննսուն դահեկանով: Եվ երբ այնտեղ եկավ գերին, այնչափ ողորմություն և մարդասիրություն ցույց տվեց նրան, որ շատերն ասացին. «Ոչինչ այնքան շահավետ չէ, որքան այս պատրիարքի դեմ մեղանչելը»: Այդչափ անմեղ ու անհիշաչար էր նա` Քրիստոսի շնորհով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․