Գրքեր

Անընչություն

Ոմն մեծահարուստ հեռավոր կողմերից եկավ Սկյութիա և մեծ քանակությամբ ոսկի բերեց իր հետ ու երեցին աղաչեց, որ այն բաշխի եղբայրներին: Վերջինս, երբ շատ բռնադատվեց նրա կողմից, ոսկին լցրեց զամբյուղի  մեջ,  դրեց եկեղեցու դռանը և ասաց. «Եղբայրնե՛ր եթե որևէ մեկին պետք է սրանից, թո՛ղ վերցնի»: Ոչ ոք չմոտեցավ դրան, իսկ ոմանք նույնիսկ չնայեցին դրա կողմը: Այնժամ մեծահարուստին ասացին. «Գնա՛ խաղաղությամբ, Աստված ընդունեց քո պատարագը (զոհաբերությունը), և տո՛ւր այդ աղքատներին»: Եվ մեծապես օգուտ քաղած` գնաց մեծահարուստը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․