Գրքեր

Առաջընթացը

Նավաբեկությունից հետո մի եվրոպացի հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներից մեկի ափին:

Պարզվեց, որ կղզիաբնակները ոչ միայն խելացի ու հյուրասեր էին, այլև՝ քրիստոնյա:

Երեկոյան ցեղապետը փրկվածին հրավիրեց իր խրճիթ՝ ընթրիքի, և սեղանի շուրջ զրույց ծավալվեց քաղաքակրթության օգուտների մասին:

Հյուրն սկսեց ոգևորությամբ պատմել, թե ինչպիսի բարեփոխումներ կարելի է մտցնել կղզու կյանքում և ինչպես դրանք կփոխեն ցեղախմբի կյանքը:

- Միայն թե ձեր հավատը կխանգարի առաջընթացին համաքայլ գնալ,- եզրակացրեց հյուրը:

- Ճիշտ ես, ընկե՛ր, հավատը խիստ փոխել է մեր ապրելակերպը,- ասաց ցեղապետը:- Նախկինում իմ մարդիկ չէին խոսի քեզ հետ, այլ կխորովեին ընթրիքի համար: Համոզվա՞ծ ես, որ պիտի փոխենք մեր հավատը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

12.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․