Գրքեր

Արդարության ջատագով փուշը

Անապատում մի փուշ աճեց, խրոխտ կանգնեց ու ասաց.

- Ինչքան անարդար է կյանքը, ինչքան բնությունն իմ հանդեպ անարդար լինի, ինչքան հողն ու փոշին ինձ վրա լցնի, ջուրը ցամաքի, մեկ է, մինչև երկինք եմ բարձրանալու, կյանքի անարդարությունն ազդարարելու: Ինձ ո՛չ Աստված է հարկավոր, ո՛չ էլ հրեշտակ, որ ինձ պաշտպանի: Ով խոհեմ է, թող իմ սուր-սուր փշերից իրեն հեռու պահի:Այդ պահին մի ահռելի ստվեր ընկավ փշի վրա: Փուշը վեր նայեց, տեսավ դեպի իրեն նայող երկու մեծ չռած աչքեր և հրճվանքից ավելի ծամածռված ուղտի շրթունքներ` անապատային կենդանու երջանիկ մի պատկեր:

Մի քանի վայրկյան անց ուղտը գոհունակությամբ ծամում էր փուշը և փշե սուր-սուր արդարությունը...

Ահա այսպես էլ մարդիկ, որոնք փորձում են անտեսել Աստծուն, պայքարել չարի, անարդարության դեմ, առանց Աստծո այս փուշի նման անզոր են հաղթել խավարի իշխանին ու նրա իշխանությանը:

 

Հովհաննես Մանուկյան

23.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․