Գրքեր

Արիության և համբերության մասին

Հայրերից մեկը պատմեց և ասաց. «Մինչդեռ ես Օքսիրինքոսում էի, շաբաթ երեկոյան եկան աղքատները, որպեսզի ողորմություն ստանան: Եվ մինչդեռ ննջում էին, նրանցից մեկը փսիաթի կեսը տակն էր առել, կեսը` վրան: Եվ սաստիկ ցուրտ էր: Երբ ինչ­որ կարիքի համար դուրս եկա, լսեցի նրա ձայնը, որ հառաչում էր ցրտից և դարձյալ կրկնելով իր խորհուրդը` մխիթարում էր իրեն և գոհանալով Տիրոջից` ասում էր. «Ով գիտե` քանի՜ մեծահարուստներ կան բանտերում՝ երկաթներով շղթայված, ոմանց ոտքերը կոճղերի մեջ են պնդված, և իրենց կարիքներն իսկ չեն կարողանում հոգալ: Իսկ ես թագավորի պես եմ, ոտքս մեկնում եմ և գնում` ուր կամենամ»: Եվ քանի դեռ նա այսպես խոսում էր, մնացի՝ մինչև լսեմ բոլոր խոսքերը, և մտնելով՝ պատմեցի եղբայրներին, և խրատվեցին աղքատի խոսքերից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․