Գրքեր

Արիության և համբերության մասին

Ոմն եղբայր հայր Պիմենին ասաց. «Ես ուր էլ գնամ, հա՛յր, Աստծուց օգնություն կգտնեմ, քանի որ փորձով գիտեմ, որ հարաժամ օգնում է ինձ»: Ծերն ասաց նրան. «Ովքեր ձեռքին սուր ունեն՝ մարդ սպանելու համար, նրա՛նք էլ են Աստծուց օգնություն ստանում այս կյանքում: Դու դրանով մի՛ հպարտացիր, այլ ճգնի՛ր և հսկի՛ր, որ հա­վիտյան ապրես, քանզի բարի չէ հանգիստն ու մարմնական ուրախու­թյունն այս կյանքում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 
 
26.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․