Գրքեր

Արիության և համբերության մասին

Ասաց դարձյալ. «Բոլոր ճգնությունների սկիզբը առանձնա­կեցությունն է, երբ մեկը միայնակ, թողնելով իր բնակության վայրը, փախչում է և այլ վայր գնում: Այդպիսինին անհրաժեշտ է իր հետ ընկեր ունենալ հավատը, հույսը, սերը և հաստատուն սիրտը և կամ­քի մեջ ամուր լինել: Որովհետև այդ ժամանակ ամեն կողմից նրան կշրջապատեն պատերազմներ և բազմօրինակ վշտեր կբերեն միտքը և կվախեցնեն` ասելով. «Կընկնես փորձությունների, աղքատության և հիվանդությունների մեջ և շատ շատերի ատելությանը կարժանանաս: Եթե սրանք պատահեն, ի՞նչ պետք է անես այն ժամանակ, մինչդեռ ոչ ծանոթ չունես և ոչ էլ քո հանդեպ ողորմած մեկը, ոչ քեզ գթացող ու­նես, ոչ էլ հոգաբարձու: Չունես ո՛չ տուն, ո՛չ էլ ապաստանելու տեղ»: Այս ամենը հիշելով` մտահեղձ կլինի: Բազում անգամ այսպես կփորձի նրան Աստծո գթությունը, որպեսզի պարզի նրա ջանքն ու սերը առ Աստված: Սակայն դու այս ամենից մի՛ երկնչիր, քանզի Աստված եր­բեք չի թողնում ոչ ոքի, ով փնտրում է Իրեն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․