Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Հայր Կասիանեն մեզ պատմեց ոմն անապատաբնակ ծերի մա­սին, թե Աստծուց շնորհ խնդրեց, որպեսզի երբեք չնիրհի աղոթքի ժա­մին: Ստացավ խնդրածը, սակայն եթե աշխարհիկ խոսք էր մեջտեղ գալիս, անհապաղ ննջում էր և չէր թողնում, որ իր լսելիքը դատար­կամիտ խոսք մտնի: Այս ծերն ասում էր, թե դևերը պատրաստ են աղոթքների մեջ ստախոսություն գցել, իսկ դա հոգևոր վարդապե­տության թշնամին է և հալածողը: Ասաց և այսպիսի օրինակ բերեց. «Մի անգամ ես հոգեշահ բաներ էի խոսում եղբայրների հետ, և նրանք այնքան խոր քնով բռնվեցին, որ մինչև անգամ կոպերը չէին կարողա­նում բարձրացնել, իսկ ես կամեցա թշնամու խաբեությունը ցույց տալ և դատարկ խոսք ասացի, նրանք բոլորը իսկույն զվարճությամբ արթ­նացան. «Մինչև հիմա երկնավոր բաներ էի խոսում ձեզ հետ, և ձեր բոլորի աչքերը ծանրացել էին, իսկ երբ ունայն խոսք մեջտեղ եկավ, բոլորդ արթնացաք»: Դրա համար, աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ճա­նաչե՛ք դևերի խաբեությունը և պահե՛ք ձեր հոգիները հեղգության թմբիրից, երբ հոգիների փրկության համար որևէ խոսք լսեք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․