Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Երանելի Սինկլիտիկոսն ասաց. «Սիրելինե՛ր, չենք կարող այս­ տեղ անհոգս լինել, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ովքեր կարծում են, թե կանգնած են, թո՛ղ զգուշանան, որ չընկնեն» (Ա Կորնթ. Ժ 12), քանզի անհայտ լողում ենք այս աշխարհի ծովի մեջ, ինչպես Գիրքն է երկիրը ծով կոչում: Իսկ ծովի կողմերը բազմազան են. մեկը քար­քարոտ է, մյուսը՝ գազանաբնակ, երրորդը՝ խաղաղ: Արդ, մենք, որ մե­նակյացներ ենք, ծովի հանդարտ կողմում ենք, իսկ աշխարհականները գիշերով ընթանում են աշխարհի խառնաշփոթի միջով: Սակայն նրան­ցից շատերն այդ խավարի մեջ և խռովահույզ ալիքներում արթուն են մնում և փրկում են իրենց նավը ընկղմվելուց, իսկ մենք այս կյանքի հանդարտության մեջ նիրհում ենք ծուլությամբ, օրը ցերեկով ընկղ­մում ենք մեր հոգիների նավը` թողնելով արդար վարքի թիակներն ու ղեկը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․