Գրքեր

«Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են»

Բոլոր քրիստոնյաները կոչված են իրենց կյանքում իրագործելու Աստծո կամքը և հաճելի լինելու Նրան: Աստվածահաճո կյանքով ապրելը մեծ ջանքեր է պահանջում քրիստոնյայից: Այն հարցին, թե ինչպե՞ս առավել հաճելի լինել Աստծուն, Ս. Անտոն Մեծը պատասխանում է՝ Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են:

Սեպտեմբերի 21-ին, սոցիալական ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արևշատյան Կարենին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Կարենն ամուսնալուծված է, բնակարան չունենալու պատճառով ժամանակավորապես ազգականի տանն է բնակվում: Բացի այդ այստեղ աշխատանք չգտնելու պատճառով՝ ժամանակ առ ժամանակ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Ֆինանսական խնդիրների պատճառով նա չի կարողանում լուծել նաև իր առողջական խնդիրները: Կարեն Արևշատյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Գումար կամ կարողություն ես ստանում կամ ունես, մտածիր, որ մեր Գանձն անսպառ է, որից են մեր հոգու և մարմնի բոլոր գանձերը: Բոլոր բարիքների մշտահոս Աղբյուրը Աստված է, ողջ սրտով փառաբանիր Նրան և մի պահիր քո գանձերը քեզ մոտ, քանի որ չես փակի քո սրտի մուտքն անգին և կենդանի Գանձի՝ Աստծո առջև: Բայց և քո կարողությունից բաժին հանիր կարիքավորներին, որոնք այն պատճառով են այս կյանքում, որպեսզի դու կարողանաս նրանց հանդեպ քո սերը, իսկ Աստծո հանդեպ երախտագիտությունդ հայտնես՝ հավիտենության մեջ արժանանալով Տիրոջ կողմից պարգևների» (Երանելի Իոան Կրոնշտադսկի):

 

Կարինե Սուգիկյան

21.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․