Գրքեր

Աստծո պատվիրանը

Հայր Պափնոտիոսի մասին ասում էին, թե երբեք գինի չէր խմում: Մի անգամ ճանապարհ գնալիս հանդիպեց ավազակների, որոնք գինի էին խմում, իսկ ավազակապետը ճանաչում էր նրան և գիտեր, որ նա գինի չի խմում: Եվ տեսնելով, որ նա շատ է հոգնած, լցրեց բաժակը գինով և սուսերը ձեռքին` ծերին ասաց. «Եթե չխմես, կսպանեմ քեզ»: Եվ ծերը գիտենալով, որ Աստծո  պատվիրանն  է  կատարում  (Մատթ. 5:41), վերցրեց և խմեց գինին: Եվ ավազակապետն ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն տուր, հա՛յր, որ քեզ նեղացրի»: Եվ ծերն ասաց. «Հավատում եմ Աստծուն, որ այս բաժակի համար քեզ ողորմություն կանի հավիտյանս՝ այստեղ և հանդերձյալում»: Ավազակապետն ասաց նրան. «Հավատում եմ Աստծուն, որ ես սրանից հետո ոչ մեկին չարիք չեմ պատճառի»: Եվ ծերը շահեց բոլոր ավազակներին՝ ավազակապետով հանդերձ, քանզի իր կամքը չկատարեց, այլ շահեց նրանց՝ հանուն Աստծո:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․