Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմանք պատմեցին, թե հայր Պիմենն ու նրա եղբայրները առագաստապարաններ էին գործում և չէին կարողանում վաճառել. և նեղվում էին, որովհետև փող չէին գտնում կտավ  գնելու  համար,  իսկ  նրանց մտերիմ մեկը ոմն հավատացյալ վաճառականի պատմեց իրավիճակը: Հայր Պիմենը ոչ մեկից ոչինչ չէր կամենում վերցնել` խաղաղությունը պահելու համար: Իսկ վաճառականը, կամենալով օժանդակել ծերերի գործին, պատճառաբանեց, թե իրեն պետք են առագաստապարանները և ուղտերը բերելով` վերցրեց  պարանները:  Եվ  այն եղբայրը, գալով Պիմենի մոտ և լսելով, թե ինչ  արեց  վաճառականը, գովեց նրան և ասաց. «Իսկապես,  հա՛յր,  կարիքը  չունենալով՝ նա վերցրեց մեզնից առագաստապարանները»: Հայր Պիմենը լսելով, թե առանց անհրաժեշտության վերցրեց վաճառականը պարանները, իր եղբորն ասաց. «Ե՛կ ուղտ վարձի՛ր և այստեղ բե՛ր պարանները: Եթե չբերես, Պիմենն այստեղ ձեզ հետ չի բնակվի, որովհետև ես չեմ զրկի մարդուն, որին դրանք պետք չեն, ինչո՞ւ նա վնաս  կրի ինձ համար, որ ես օգուտ ստանամ»: Եվ նրա եղբայրը գնաց և մեծ դժվարությամբ բերեց  պարանները` կասկածելով, թե գուցե ծերը գնա իրենց մոտից: Եվ երբ Պիմենը տեսավ պարանները, խնդություն ապրեց, կարծես թե մեծ գանձ էր գտել:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․