Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն ծեր ճգնավոր հանդիպեց մի դիվահարի, որը կարկամած էր և չէր կարողանում խոսել: Նա, Աստծո սիրո վրա վստահ լինելով, աղոթքով խնդրեց Տիրոջից, որպեսզի դևը գա իր վրա, և ազատվի դի­վահարը: Լսեց Աստված նրա աղոթքը, և եկավ դևը նրա վրա, և ծերը սաստիկ նեղվեց դևից: Այնժամ ավելացրեց սաստիկ պահքերը, աղոթք­ներն ու ճգնությունները: Եվ այն սիրո համար, որ ուներ առ Աստված և ընկերոջ հանդեպ, որոշ ժամանակ անց դևը հալածվեց նրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․