Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Հայրերից մեկը գնաց քաղաք` վաճառելու իր ձեռագործը, և մի մերկ աղքատի տեսավ, և իր պատմուճանը հանելով՝ հագցրեց նրան, իսկ աղքատը տարավ այն և վաճառեց: Երբ ծերը իմացավ իր հանդեր­ձը վաճառելու մասին, տրտմեց ու զղջաց տալու համար: Իսկ գիշերը տեսիլքում հայտնվեց նրան Քրիստոս` հագին նրա պատմուճանը, և ասաց ծերին. «Մի՛ տրտմիր, ահա ես եմ հագել քո պատմուճանը, որ տվեցիր ինձ»: Եվ ծերը մխիթարված` փառավորեց Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․