Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Մի ծաղրածու ճանապարհ էր գնում և հանդիպեց մի կրոնա­վորի, որը ճգնում էր իր սենյակում և հիվանդ էր: Ծաղրածուն սկսեց աղոթել ծերի համար և ասել. «Աստվա՛ծ, ողորմի՛ր այս աղքատ ու խոնարհ մարդուն», քանզի չէր ճանաչում, թե ով է: Եվ երբ նույն ճա­ նապարհով ետ եկավ նորից, դարձյալ այդպես արեց, և իսկույն առող­ջացավ ծերը: Իսկ իր մոտ եկողներին ծերն այսպես էր ասում. «Ովքեր գան ծերերի մոտ և աղոթեն նրանց համար և ասեն՝ Տերը պահի ձեզ հանուն մեզ` մեղավորներիս, նրանք մեծամեծ վարձք կստանան»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․