Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Մի կրոնավոր հաց թխեց և կամեցավ հացի կանչել մի ծերի, որն իրենից հեռու էր տասը մղոն: Բայց հետո ասաց. «Նրան հոգնություն չպատճառեմ»: Եվ վերցնելով հացը՝ տարավ նրան և ճանապարհին ոտքը խփեց քարին, և շատ արյուն հոսեց: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, քանզի ամեն քայլափոխի համար քո վարձը կստանաս, և ես այս արյունը կտանեմ Աստծո առաջ որպես մեծագույն ընծա»: Եվ երբ եկավ ծերի մոտ, պատմեց նրան այս դեպքը, և դա հայտնի դարձավ: Մեկ ուրիշը, նախանձախնդրությունից շարժված, ինքն էլ կամեցավ նույնն անել և հաց տանել ծերին: Սրանք հանդիպեցին միմյանց, և առաջինն ասաց. «Ինչո՞ւ խլեցիր իմ գանձը»: Եվ մյուսն ասաց. «Որքա՞ն է նեղ ճանապարհն ու դուռը, որ միայն դու ես կամենում մտնել»: Եվ Տիրոջ հրեշտակը երևալով նրանց` ասաց. «Ձեր վեճը անուշ  բուրմունք  է Աստծո առաջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․