Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Աբբա Ղոնգիանոսն հարցրեց իր երեք խորհուրդների մասին աբբա Լուկիոսին և ասաց. «Ուզում եմ մեկուսանալ»: Ծերը պատաս­խանեց. «Եթե լեզուդ չզսպես, չես կարող մեկուսանալ` որտեղ էլ որ լինես, իսկ այժմ զսպի՛ր քո լեզուն՝ և արդեն մեկուսի ես»: Աբբա Ղոնգիանոսը դարձյալ ասաց. «Կամենում եմ պահեցողություն անել»: Ծերն ասաց. «Եսայի մարգարեն ասաց. «Անգամ եթե քո պարանոցը կորացնես որպես լծօղակ, այն չեմ կոչի ընդունելի պահք, այլ դու լու­ծարի՛ր անիրավության թնջուկներն ու քանդի՛ր չար մտայնությու­նը (Եսայի ԺԸ 5-6)»»: Ասաց և երրորդը. «Կամենում եմ փախչել մարդ­կանցից»: Եվ ծերն ասաց. «Եթե նախապես չուղղվես մարդկանց մեջ, առանձնության մեջ նույնպես չես կարողանա ուղղվել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․