Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Պատմեց հայրերից մեկը, թե խցերից մեկում մի աշխատասեր ծեր կար, որի հագին արմավատերևից հյուսված զգեստ էր: Նա գնաց հայր Ամոնի մոտ, իսկ վերջինս տեսնելով ծերին այդպես հագնված` նրան ասաց. «Դա քեզ չի պաշտպանի. անօգուտ է»: Իսկ ծերը հարցրեց նրան և ասաց. «Հա՛յր, երեք խորհուրդներ են խռովեցնում ինձ. կամենում եմ գնալ և հանապազ շրջել անապատում, կամ` գնալ օտար տեղ, ուր ոչ ոք  չի ճանաչում ինձ, կամ էլ` փակվել խուղի մեջ և ոչ ոքի չտեսնել, և ուտել օրումեջ»: Ամոնը նրան ասաց. «Այդ երեքից ոչ մեկն էլ չես կարող անել, այլ գնա՛, նստի՛ր քո խցում, ամեն օր կե՛ր քիչ­քիչ և ամեն ժամ մտաբերի՛ր մաքսավորի խոսքերը (Ղուկ. ԺԸ 10-14) և կկարողանաս ապրել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․