Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Եղբայրներից մի քանիսը գնացին աբբա Անտոնիոսի մոտ` պատ­մելու նրան իրենց տեսած ցնորամիտ տեսիլքների մասին և նրանից պատասխան ստանալու, թե արդյո՞ք դրանք իսկապես դիվական են: Իրենց հետ ունեին մի մատղաշ ավանակ, որը սատկեց ճանապարհին: Եվ երբ եկան ծերի մոտ, վերջինս ընդառաջ ելավ նրանց և հարցրեց. «Ինչպե՞ս սատկեց մատղաշ ավանակը ճանապարհին»: Նրան հարց­րին. «Որտեղի՞ց գիտես այդ, աբբա՛»: Նա պատասխանեց. «Դևերը ցույց տվեցին ինձ»: Եվ նրանք ասացին նրան. «Մենք էլ դրա մասին ենք եկել քեզ հարցնելու, որովհետև բազմաթիվ տեսիլքներ ենք տես­նում և երբեմն իսկապես լինում են, երբեմն` ոչ»: Եվ ավանակի օրի­նակով ծերը հավաստիացրեց նրանց, որ բոլոր գիշերային ցնորքները դևերից են:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․