Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ոմն եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Ենթադրենք` մի տեղ գնամ եղբայրների հետ, և իմ առաջ կերակուր դնեն, իսկ եղբայրները պահեցողության կամ հագեցած լինելու պատճառով՝ չկամենան ճաշակել, իսկ ես քաղցած լինեմ, ինչպե՞ս  պետք է վարվեմ»: Ծերը նրան ասաց. «Եթե դու քաղցած ես, նայիր` քեզ հետ նստողները քանիսն են, նաև` թե ինչ են դրել ձեր առջև: Որը կարծում ես՝ քո հասանելիք բաժինն է, կե՛ր. հանցանք գործած չես լինի, այլ քո կարիքը բավարարեցիր: Իսկ եթե հաղթվես քաղցից և ամբողջը ուտես՝ դա որկրամոլություն  է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․