Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ասաց մի անգամ հայր Դանիելը. «Նախքան հայր Արսենիոսի` իմ հայրերի մոտ գալը, նրանք հայր Աղաթոնի մոտ էին, և հայր Աղաթոնը սիրում էր Ալեքսանդրոսին, քանզի  ճգնասեր էր և պարկեշտ: Մի անգամ նրա աշակերտները կտավ էին լվանում գետում, և հայր Ալեքսանդրոսը հանդարտությամբ էր լվանում, իսկ մյուս եղբայրները ասացին ծերին. «Տեսնո՞ւմ ես, հայր, Ալեքսանդրոսը հեղգաբար է լվանում: Եվ կամենալով հաճեցնել նրանց միտքը` ծերն Ալեքսանդրոսին ասաց. «Լա՛վ լվա, եղբա՛յր Ալեքսանդրոս, որովհետև դա կտավ  է»: Եվ նա լսելով այդ` տրտմեց: Դրանից հետո ծերը մխիթարեց նրան և ասաց. «Մի՞թե չգիտեի, որ լավ ես լվանում, այլ դա ասացի նրանց առաջ, որպեսզի քո հնազանդությունը բարի օրինակ լինի նրանց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․