Գրքեր

Ավազ և քար

Մի անգամ երկու ընկեր վիճեցին ինչ-որ հարցի շուրջ և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Մարդը ցավ զգաց, սակայն ոչինչ չպատասխանեց, այլ միայն ավազի վրա գրեց.

- Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ:

Նրանք շարունակեցին քայլել անապատում և մի օազիս գտան, որտեղի լճակում էլ որոշեցին լողալ:

Ապտակ ստացողն արդեն խեղդվում էր, բայց ընկերը փրկեց նրան: Ուշքի գալով՝ քարի վրա փորագրեց.

- Այսօր լավագույն ընկերս կյանքս փրկեց:

Իսկ հետո բացատրեց.

- Երբ որևէ մեկը վիրավորում է մեզ, պետք է այդ մասին ավազի վրա գրել, որպեսզի քամին շուտով սրբի այն: Բայց եթե որևէ մեկը բարիք է գործում մեր հանդեպ, ապա պետք է այդ մասին քարի վրա փորագրել, որպեսզի այլ մարդիկ էլ նույն կերպ վարվեն:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․