Գրքեր

Այնտեղ ես, որտեղ անհրաժեշտ է

Բնակավայրերից հեռու, գարնանային կանաչ բնության գրկում մի հովիվ գառներին է արածեցնում: Նստում է մի բլրի վրա, ձեռնափայտը դնում մի կողմ, նայում երկնքին և ասում.

- Տե՛ր Աստված, ես այս գործը շատ եմ սիրում, բայց երազում եմ թագավոր դառնալ ու այս երկիրը ըստ Քո կամքի կառավարել, թեև շարունակաբար հովվի այս աշխատանքից ավելի լավը չեմ կարողանում գտնել ու մեծ գործեր իրագործել:

Տարիներ են անցնում: Թագավորը, ամրոցի մատուռում ծնկի եկած, լարված աղոթում է: Խորհրդականը հարցնում է.

- Ի՞նչի մասին եք այդքան աղոթում: Այս բարդ իրավիճակում պետք է որոշում ընդունել. ապստամբները շուտով ամրոցը կպաշարեն ու երկրում խնդիրներն ավելի կբազմապատկեն և ձեզ էլ գահընկեց կանեն ու կբանտարկեն:

Թագավորը պատասխանում է.

- Աղոթում եմ, որ Աստված ինձանից վերցնի թագավորական գավազանը և կրկին վերադարձնի հովվի իմ ձեռնափայտը և նորից բարձրանամ այն բլուրը, որտեղ բնության լռության և խաղաղության մեջ վայելում էի հոգու խաղաղությունն ու բերկրանքը և այս անգամ ոչ թե տրտնջամ, թե ինչու եմ հովիվ, այլ Աստծուն գոհություն հայտնեմ, որ Իր միջոցով գտնվում եմ այնտեղ, որտեղ Երկնային Նախախնամությունն ինձ համար անհրաժեշտ է համարում...

Չպետք է տրտնջալ, թե ինչպիսի փոքր, աննշան աշխատանք ես կատարում, կարևորը Աստծո հետ միասին լինելն է և Նրա Կամքի համաձայն տվյալ նշանակետում գործն իրագործելը:

 

Հովհաննես Մանուկյան

13.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․