Գրքեր

Ազգային ավանդույթներով հագեցած համադպրոցական միջոցառում

Մարտի 22-ին Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված հայկական և ռուսական միջավայրում տեղ գտած բարեկենդանյան սովորություններին: Միջոցառումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ավագ դպրոցականները մեկը մյուսի ետևից ներկայացնում էին օրվան բնորոշ իրենց կողմից պատրաստված ուտեստները, երգում էին և պարում բարեկենդանին նվիրված հայկական և ռուսական երգեր ու պարեր: Միջոցառմանը ներկա գտնվողները ծանոթացան նաև, թե ինչպես են բարեկենդանը նշում Հնդկաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում: Միջոցառման երկրորդ հատվածը հանդիսատեսին տեղափոխեց դպրոցի բակ, ուր ավագ դրոցականները հերթական անակնկալները մատուցեցին ներկաներին. «Թամզարա» ազգային պարը մեծ շրջանակով պարելուց հետո, նրանք մասնակից դարձան նաև խաղերին, ապա հանդիսատեսին հյուրասիրեցին բարեկենդանյան ավանդական ուտեստներով, որ բնորոշ են ռուսական և հայկական ազգային խոհանոցին:

Միջոցառման ավարտին Տեր Վահանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և ասաց. «Ավագ դպրոցականների կողմից ներկայացված միջոցառումը հոգևոր ուրախություն պարգևեց մեզ, որպեսզի Մեծ պահքի այս ընթացքը գեղեցիկ կերպով ապրելով՝ ուրախակից լինենք կյանք պարգևող հրաշալի իրողությանը՝ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը: Ազգային արժեքները սերտորեն առնչվում են հոգևոր արժեքների հետ, որոնց հիմքում ապաշխարությունն է, ինքնամաքրումը և քրիստոնեական ապրելակերպը»:

Դպրոցի կրթական աջակցության գծով փոխտնօրեն Նարինե Մխիթարյանը նշեց, որ համադպրոցական միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու մոռացված ազգային ավանդույթները՝ աշակերտների մոտ ներշնչելով հայրենասիրության և ազգային ոգի:

Խանդավառված ավագ դպրոցականները Բուն բարեկենդանին բնորոշ հագուկապով, ուտեստներով, խաղերով, երգ ու պարով հանդիսատեսին իրապես փոխանցեցին բարեկենդանյան ուրախություն:

 

Կարինե Սուգիկյան

22.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․