Գրքեր

Բացվեց Մխիթար Գոշի դիմաքանդակը

Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի փաստաբանների պալատի մոտ տեղադրված՝ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացմանը։

Միջոցառումը Սրբազան հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով։ Գոշի դիմաքանդակը Փաստաբանների պալատին է նվիրաբերել Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ միջնադարյան հայ ականավոր հոգևորականի իրավական աշխատանքներն այսօր շատ կարևոր են։ Նա դեռևս միջնադարում մեծ նշանակություն էր տալիս մարդու իրավունքներին, որոնց ջատագովն է եվրոպական իրավական համակարգը։ Այդ առումով պատահական չէ, որ նրա դիմաքանդակը հետայսու լինելու է փաստաբանների ուշադրության ներքո։

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ և կառավարության անդամներ։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

31.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․