Գրքեր

Բարի գործը՝ որպես փրկարար հնարավորություն

Կյանքի իմաստը կյանքի մեջ է, այն էլ՝ աստվածահաճո կյանքի մեջ: Տիրոջ խոսքի համաձայն՝ աստվածահաճո կյանքով ապրողին մահից հետո սպասում է հավիտենական երանելի կյանքը (Մատթ. 25:34): Եթե մահից հետո երանելի կյանքի խոստումը չլիներ, ապա բարոյական ոչ մի հիմք, գիտելիք ու ձեռքբերում որևէ նշանակություն չէին ունենա, ի՞նչ նշանակություն կունենար, թե ինչքան և ինչպես ապրեց մարդը, եթե գերեզմանից այն կողմ ոչինչ չլիներ: Տիրոջ խոսքի համաձայն՝ գերեզմանից այն կողմ մարդը հաշիվ է տալու Աստծուն՝ իր ապրած կյանքի համար (Մատթ. 25:40): Այդ պատճառով քրիստոնյան մինչ գերեզմանը իր ողջ ջանքն ու եռանդը ծառայեցնում է իր հոգու մաքրագործմանը՝ ի տարբերություն այն անձանց, որոնց ուշադրության կենտրոնում միայն մարմինն է: Այսօր աշխարհում ամեն ինչ ուղղված է նրան, որ մարդը գոհացնի միայն իր մարմինը և ոչ հոգին: Այսինքն՝ մարդը, հավիտենականն անտեսելով, զբաղված է ժամանակավորով՝ բաց թողնելով Աստծուն նմանվելու և Նրա որդին դառնալու փրկարար հնարավորությունները:

Տիրոջ կողմից ընձեռնված փրկարար հնարավորություններից մեկը բարի գործն է՝ հոգևոր ու նյութական օգնություն ցուցաբերելը Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդկանց: Հունվարի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նազարյան Արմենուհուն (44տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արմենուհին ամուսնալուծված է և իր զավակների հետ բնակվում է Արարատի մարզի Ձորակ գյուղի Տիգրան Մեծ փ. 2-րդ նրբ. 13 բն. հասցեում: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքի հինգ զավակներից չորսն անչափահաս են և ունեն առողջական խնդիրներ: «Զավակներիցս երեքը տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, իսկ չորրորդ զավակս, գլխին հարված ստանալու պատճառով, նյարդային խանգարում է ստացել»,- ասաց Արմենուհին՝ նշելով, որ ինքը ևս առողջական խնդիր ունի, ինչի պատճառով չի աշխատում և իրենց կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի ու երեխաներից մեկին տրամադրվող թոշակի գումարներով: Բազմազավակ ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

29.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․