Գրքեր

Չարն ինչից է փախչում

Մի մարդ կապվեց դևերի հետ: Նրանք ասացին. «Ուզո՞ւմ ես տեսնել, թե ինչպես ենք տհաճություններ պատճառում մարդկանց»: Դա հետաքրքրեց մարդուն և նա համաձայնեց: Վերցրին նրան ու թռան:

Նախ մի հարսանիքի գնացին: Մեկ՝ ափսեն են շրջում, մեկ՝ ոտք են գցում անցնողին, մի այլ տեղ վեճ են առաջացնում, մի խոսքով՝ ողջ հարսանիքը փչացրին: «Հասկացա՞ր, թե ինչպես է պետք տհաճություններ պատճառել»,- հարցնում են դևերը մարդուն: Նա գլխով է անում՝ հասկացա: «Ուրեմն, թռա՜նք»,- գոչում են դևերը:

Կրկին վերցնում են մարդուն և գնում թաղման արարողության: Մեկ՝ փոշի են լցնում մարդկանց աչքերը, մեկ՝ ծիծաղ են առաջացնում, մեկ՝ դրդում են դատարկախոսության, մեկ՝ հանգուցյալի մասին չարախոսելու: «Սա էլ է հասկանալի»,- ասում է մարդը: Կրկին վերցնում են նրան դևերն ու շարունակում թռչել:

Ներքևում մի տնակ է տեսնում մարդը: Պատուհանը բաց է, որտեղից սենյակը երևում է: Այնտեղ շատ լավ ու հարմարավետ է: Իսկ դևերը սուրում են դրա մոտով ու կանգ չեն առնում: Մարդը հետաքրքրվում է. «Իսկ ինչո՞ւ ներս չեք մտնում՝ տհաճություններ անելու»: «Մենք այնտեղ չենք կարող հայտնվել»,- պատասխանում են դևերը: «Ինչո՞ւ»,- հարցնում է մարդը: «Որովհետև այս տանը հավատացյալ ընտանիք է բնակվում, վախենում ենք նրանցից: Ավելի լավ է ուրիշ տեղ թռչենք»,- գոչում են դևերը:

«Այ հիմա ամեն ինչ հասկացա,- բացականչում է մարդը:- Այլևս ինձ չեք խաբի»: Հենց սա ասում է, դևերը նրան բաց են թողնում ու նա ցած է ընկնում: Այդպես տնակի պատուհանի տակ պառկած տնքում է: Ամուսինն ու կինը լսում են, որ մարդ է հառաչում իրենց պատուհանի տակ, դուրս են վազում, բարձրացնում նրան ու հարցնում. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞վ կարող ենք օգնել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում»: «Ամեն բան կարգին է,- պատասխանում է մարդը:- Սայթաքեցի, ընկա, որովհետև վազել եմ սովորում… Չար գործերից…»

Եթե հոժարակամորեն չհամաձայնես չարի հետ, այն երբեք քեզ չի տիրապետի:

Բարի հոգուց չարը միշտ փախչում է, իսկ չար հոգուն ինքն է կպչում:

 

Հայր Սիմեոն Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

26.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․