Գրքեր

Չի կարելի կյանքից տրտնջալ

Ջրկիրը մի ծեր ավանակ ուներ: Ավանակը երջանիկ կյանքի մասին էր երազում, բայց ջրկիրը ստիպում էր նրան շատ աշխատել և ոչ թե վարսակով էր կերակրում, այլ ծղոտով և այն էլ շատ քիչ քանակությամբ:

- Լսի՛ր, ջրկի՛ր, խղճում եմ կենդանուդ,- մի անգամ ավանակին նայելով ասաց պալատական ձիապանը,- նայիր, թե ինչ նիհար է և ինչպես է կքել բեռի ծանրության տակ, իսկ նա քո միակ կերակրողն է:

- Դու գիտես, թե ես ինչ եկամուտներ ունեմ,- պատասխանեց ջրկիրը,- իմ աշխատածով ո՛չ վարսակ կարող եմ գնել նրա համար, ո՛չ՝ գարի:

- Ուրեմն նրան մի քանի օր իմ ախոռում թող,- առաջարկեց ձիապանը,- ես կկերակրեմ նրան: Թող կուշտ սնվի մի քանի օր:

Այսպես ավանակը հայտնվեց խնամված արաբական նժույգների մեջ, որոնց ոտքերի տակ մաքուր ավազ էր լցված, իսկ մսուրներում՝ ընտիր գարի:

- Աստվա՜ծ իմ,- այդ ամենը տեսնելով տրտնջաց ավանակը,- որտե՞ղ է Քո արդարությունը: Ինչո՞ւ ես պետք է անուրով շրջեմ, սոված մնամ ու ծաղր ու ծանակին դիմանամ, իսկ նրանք՝ կյանքը վայելեն:

Հանկարծ փողի ձայնն ընդհատեց նրա դառը գանգատները: Վազքով եկած զինվորները թամբեցին ձիերին և նրանց վրա նստած սլացան մարտի: Իսկ հետո ավանակն ականատես եղավ իր նոր ընկերների վերադարձին: Ով կարողացել էր վերադառնալ կա՛մ կաղում էր, կա՛մ ուժասպառ խռխռում, կա՛մ էլ արյունաքամ լինում:

- Ներիր ինձ, Տե՛ր,- կամացուկ շշնջաց ավանակը,- այժմ հասկացա, որ չի կարելի տրտնջալ կյանքից: Յուրաքանչյուրն իր բաժինն ունի: Ոչինչ, որ ինձ գարի չեն տալիս, ես այլևս չեմ նախանձի արքայական նժույգների կուշտ կյանքին:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

14.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․