Գրքեր

Ճիշտ խղճահարությունը

Խղճահարությունը խեղդվող մարդու տեսավ: Ցատկեց ջուրը, բռնեց նրա մազերից և սկսեց դեպի ափը քաշել:

- Ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը:- Ցավեցնում ես նրան:

Սակայն խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Ժամանակ չուներ: Լողալով ափ հասավ և առաջին օգնությունը ցույց տվեց մարդուն:

- Շնորհակալություն,- աչքերը բացելով շշնջաց նա:- Կյանքս փրկեցիր:

Իսկ իմաստությունն ասաց.

- Ամեն ինչ ճիշտ է: Իսկական խղճահարությունը պարտավոր է անգութ լինել, երբ դա անհրաժեշտ է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․