19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ճշմարիտ հավատքի պտուղները

Ճշմարիտ հավատքը բարի պտուղներ է տալիս, քանի որ Տիրոջ խոսքի համաձայն յուրաքանչյուր մտածում, խոսք և գործ բարի է: Աստծուն ճշմարտապես սիրող անձինք չեն կարող ունենալ այլ, եթե ոչ աստվածահաճո ընթացք: Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը աստվածահաճո ընթացքի պտուղներն են, որոնց իրենց մասնակցությունն են բերում համայնքի անդամները՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:

Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով աջակցեց Աղեկյան ընտանիքին: Դավոյան Անահիտն (22 տ.) իր ամուսնու, սկեսուրի և երկուամյա որդու հետ վարձակալությամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/14 հասցեում: Կեցության և սոցիալական խնդիրների պատճառով Աղեկյան ընտանիքը երկուսուկես տարի առաջ Տաշիր քաղաքից տեղափոխվել է Երևան: «2015 թ-ի ամռանը մեր քաղաքում բնական աղետի՝ ուժեղ քամու պատճառով ամբողջովին վնասվել էր մեր տան տանիքը և առաստաղը: Պետության կողմից մեզ տրամադրած գումարը չբավարարեց, որ վերականգնենք վնասվածը, շատերին դիմեցինք օգնության համար, բայց ապարդյուն: Սկեսուրս առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու, միայն ամուսինս է աշխատում, որպեսզի կարողանանք տան և կոմունալ վարձերը վճարել, հոգալ մեր կարիքները: Մարտ ամսին կծնվի մեր երկրորդ բալիկը»,- ասաց Անահիտը: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Անահիտին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը:

«Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծո սերն ունի իր մեջ» (Ա Հովհ. 3:17):

 

Կարինե Սուգիկյան

11.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․