Գրքեր

Ճշմարիտ Լույսին հետևողը պտղաբեր կյանք է ունենում

Հավատքը քրիստոնյայի համար այն մեծագույն ուժն է, որը զորացնում ու գոտեպնդում է նրան, օգնում է հաղթահարել բոլոր այն պատնեշները, որ հանդիպում են նրա ճանապարհին: Հավատքով սպառազինված քրիստոնյան հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը, նա այլևս խավարի տիրապետության տակ չէ, այլ լույսի որդի է և Աստծու գործակիցը, քանի որ ունի կյանքի ճշմարիտ Առաջնորդ, Ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհ. 14:5-6), «Ես աշխարհ եկա որպես լույս, որպեսզի ով որ Ինձ հավատա, խավարում չմնա» (Հովհ. 12:46):  

Ճշմարիտ Լույսին հետևողը լուսավոր և գործուն հավատ ունի, որի արդյունքը պտղաբեր կյանքն է: Մայիսի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Ստեփանյան Գագիկին (37 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Գագիկը՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 13-ին Ջրականում ոտքի բեկորային վնասվածք ստացել: Նա իր կնոջ և երկու զավակների հետ  բնակվում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 18 փ., 10 տ․ հասցեում: Զինծառայողի բուժումն ամբողջովին չի իրականացվել, ինչի հետևանքով նա այժմ տեղաշարժվում է հենակով և ի վիճակի չէ աշխատելու: Գագիկի ընտանիքին ժամանակ առ ժամանակ օգնում են հարազատները: Զինծառայողի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

18.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․