Գրքեր

Դասագրքի շնորհանդես

Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցեց երջանկահիշատակ գիտնական Հարություն Մխիթարյանի՝ «Ընդհանուր և անօրգանական քիմիա» դասագրքի շնորհանդեսին: Դասագիրքը նախատեսված է մասնագիտական լայն լսարանի՝ հատկապես ուսանողների համար: Սրբազան հայրը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց ականավոր գիտնականի ընտանիքի անդամներին ու գործընկերներին, ովքեր կյանքի են կոչել նրա տարիների աշխատանքի երախայրիքը, որը իսկապես ուղեցույց ու օգնական պիտի լինի ուսանողների համար: Անդրադառնալով Հարություն Մխիթարյանի հետ իր մտերմությանը՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Նա գիտության, լույսի մարտիկ էր, որովհետև քայլում էր լույսի ճանապարհով. մենք իրեն այդպիսին ենք հիշում: Այս գիրքը մի խնկացող բուրվառ է, որն անընդհատ պիտի խոսի հեղինակի մասին, բազմահազար ուսանողների հիշեցնի իր անձի, վաստակի և առաքելության մասին»: Շնորհանդեսի ընթացքում գործընկերները պատմեցին Հ. Մխիթարյանի մասին իրենց հուշերը՝ խոսելով հայրենասեր ու նվիրյալ գիտնականի արժեքավոր աշխատանքի մասին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

07.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․