Գրքեր

Դատելու մասին

Ասաց դարձյալ ծերը. «Ինչո՞ւ ես դու դատում մարդասպանին կամ շնացողին, գողին կամ որևէ այլ չարագործի, քանզի նրանք իրենց անաչառ դատավորն ունեն: Ինչո՞ւ նրանց մեղքը քննես և դատես, իսկ նրանց գլխին կուտակված չարիքը քո գլխին կուտակես: Եթե հաճախ իմաստությամբ քննելու լինենք, կտեսնենք, որ մեր մեղքերը ավելի չար են, քան նրանցը. անառակ աչքով նայում ենք, դրանով իսկ շնանում ենք, բազում անգամ անարգում ենք եղբորը և պարտական ենք դառ­նում գեհենի կրակին, որովհետև Տերն այս վճիռն արձակեց՝ ասելով. «Ով նայի կնոջը և նրան ցանկանա, շնացավ նրա հետ (Մատթ. Ե 28), և ով իր եղբորն ասի` մորոս, պարտական կլինի հետևել գեհենի կրակին (Մատթ. Ե 22)»: Եվ որ ամենաահավորն է, բազմիցս անարժանորեն հաղորդվում ենք Տիրոջ մարմնին, իսկ դատում ենք նրան, ով լոկ մարդ է սպանել, իսկ մենք անարժանաբար հաղորդվելու պատճառով՝ քրիս­տոսասպան ենք դառնում և Նրան սպանողներին` հաղորդակից, և ար­դարացի է, որ թագավորի ծիրանին հերձողն ու այն տղմով շաղախողն ու աղտեղողը՝ երկուսն էլ միևնույն պատիժն են կրում: Այսպես է՝ և՛ նրանք, որ այն ժամանակ Տիրոջը խաչեցին, և՛ նրանք, որ անարժանո­րեն են հաղորդվում Նրա մարմնին` միևնույն տանջանքների պիտի ենթարկվեն` ըստ երանելի Պողոսի խոսքի (Ա Կորնթ. ԺԱ 27-32)»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․