Գրքեր

Դատելու մասին

Ոմն եղբայր սատանայի ազդեցությամբ ընկավ շնության մեջ: Հայրերից մեկն ասաց. «Ո՜հ, ի՜նչ չարիք գործեց»: Որոշ ժամանակ անց ննջեց այն եղբայրը, որ մեղանչել էր, և Տիրոջ հրեշտակը տարավ նրան ծերի մոտ և ասաց. «Ահա, ում որ դատեցիր, ննջեց, և Աստված ասում է. «Ո՞ւր կհրամայես տանել սրան` Արքայությո՞ւն, թե՞ գեհեն, որովհետև դու Ինձ իշխանությունից զրկեցիր և ժամանակից առաջ դատեցիր  սրան»:  Եվ ծերը մինչև մահվան օրը զղջման արտասուքներ էր թափում այդ խոսքի համար, մինչև որ Աստված թողություն շնորհեց  նրան:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․