Գրքեր

Դատելու մասին

Ժայռաբնակ աբբա Հովհաննես ծերը աբբա Դանիել Եգիպտացու մասին պատմեց, թե նա մի անգամ գնաց Տերենութ, որպեսզի վաճառի իր ձեռագործը: Մի երիտասարդ աղաչեց նրան և ասաց. «Հանուն Աստծո, հա՛յր, ե՛կ իմ տուն և իմ կնոջ վրա աղո՛թք արա, որովհետև ամուլ է»: Եվ ծերը, երիտասարդի թախանձանքներին տեղի տալով, գնաց նրա տուն, աղոթք արեց նրա կնոջ վրա, և նա Աստծո կամքով հղիացավ: Մարդկանցից ոմանք, որ չէին երկնչում Աստծուց, անզգամաբար հանդգնում էին ասել, թե այն երիտասարդը անմասնակից էր, իսկ կինը աբբա Դանիելից հղիացավ: Ծերն ասաց ամուսնուն. «Երբ քո կինը երեխա կծնի, ինձ տեղեկացրո՛ւ»: Եվ ամուսինը, գալով նրա մոտ, ասաց. «Աստծով և քո աղոթքների շնորհիվ իմ կինը ծննդաբերեց, հա՛յր»: Այնժամ եկավ հայր Դանիելը և երիտասարդին ասաց. «Ճաշկերո՛ւյթ պատրաստիր և հրավիրի՛ր քո բարեկամներին ու հարազատներին»: Եվ երբ հավաքված ճաշում էին, վերցրեց ծերը երեխային ամենքի առաջ և նրան հարցրեց. «Ո՞վ է քո հայրը»: Ծծկերը ձեռքի մատով ցույց տվեց իր հորը: Այդ երեխան դեռ քսաներկու օրական էր: Եվ ամենքը փառավորեցին Աստծուն, որ պահպանում է նրանց, ովքեր ճշմարտությունն են փնտրում իրենց բովանդակ սրտով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․