Գրքեր

Դատելու մասին

Գնաց հայր Պիմենը եգիպտացիների կողմը և այնտեղ բնակվեց որոշ ժամանակ: Գտավ այնտեղ մի եղբոր, որը նրա բնակատեղիին մոտ էր բնակվում, և որի խցում կին կար: Ծերը, սակայն, չհանդիմանեց նրան: Գիշերով բռնեցին այն կնոջ երկունքի ցավերը: Երբ ծերն իմացավ այդ, իր աշակերտին ասաց. «Դու կժով գինի կվերցնես և կտանես մեր մերձավոր եղբորը, քանզի նա այսօր դրա կարիքն ու­նի»: Եվ աշակերտները չհասկացան ծերի արարքը: Իսկ երբ տեսավ եղբայրը ծերի մարդասիրությունը, որ փոխանակ հանդիմանության` սեր առաքեց իրեն գթալով, դրանից ազդված` զղջաց եղբայրը և խիստ ապաշավեց իր արարքի համար: Եվ մի քանի օր անց տվեց կնոջը՝ ինչ ուներ և ուղարկեց գյուղ, իսկ ինքը սենյակ շինեց` ծերի սենյա­կին մոտ, և նրան աշակերտելով` միշտ սովորում էր նրանից: Մեղքերն ապաշխարելով՝ կատարյալ սուրբ դարձավ, և այնտեղ էլ վախճանվեց եղբայրը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․