Գրքեր

Դատելու մասին

Ոմն ծեր բնակվում էր ասորիների երկրում` Անտիոքի սահման­ներին մոտ: Նա մի աշակերտ ուներ, որ հապճեպ դատում էր ամեն մեկին: Եվ եթե տեսնում էր մեկին մեղքի մեջ, անհապաղ դատում էր նրան: Ծերը բազում անգամ խրատում էր նրան, օրենք էր դնում և ասում. «Զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քանզի այդ մոլուցքով կկորցնես քո անձը, քանի որ ոչ ոք չգիտի մարդուն, այլ միայն նրա մեջ եղող հո­գին: Որովհետև շատերը բազմաթիվ չարիքներ գործեցին մարդկանց առաջ և ծածուկ ապաշխարեցին Աստծո առաջ, իսկ մարդիկ միայն նրանց մեղքերն իմացան, բայց ապաշխարելը չիմացան: Ուրիշներն էլ իրենց կյանքի բոլոր օրերին չարիք գործեցին, բայց մահվան ժամին ապաշխարեցին և թողություն ստացան: Ոմանք էլ մեղանչեցին, սա­կայն սրբերի պաղատանքներով ու աղոթքներով սրբվեցին: Դրա հա­մար էլ չպետք է դատել ոչ մեկին, քանզի մեկն է բոլորի Դատավորը` Աստված: Մարդը, որ դատում է ուրիշին, Աստծուն հակառակ է կանգ­նում, քանզի պատիվը, որ Աստված տվեց Որդուն, նա հափշտակում է: Դու միայն ասա. «Անիծյա՛լ Բելիար, որ անել տվեցիր այդ բանը, իսկ եղբայրս անպարտ է»: Եվ մտքումդ դի՛ր՝ ոչ ոքի չդատել, քանզի եթե դատես մեկին, Աստծո Հոգին կփախչի քեզանից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․