Գրքեր

Դատելու մասին

Ասաց ծերը. «Եթե տեսնես քո եղբորը մեղանչելիս, մի՛ կուտակիր նրա վրա մեղադրանքներ, այլ դիր դևի՛ վրա, որ պատերազմում է նրա հետ, և այսպես ասա. «Ինչպես որ սա հաղթվեց և հանցանք գործեց, նույնպես և ես հանցանք գործեցի և հանցագործ եմ»: Եվ ողբալով՝ օգնություն խնդրիր Աստծուց և նրա ակամա հանցանքին ցավակի՛ց եղիր, քանզի ոչ ոք չի կամենում մեղանչել Աստծո առաջ և իր անձը կորցնել, այլ բոլորս էլ բռնադատվում և խաբվում ենք դևերից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․