Գրքեր

Դեպի կատարյալ առաքինություն

Ծերն ասաց. «Եթե մենակյացը կամենա երկու բան ատել` նա կկարողանա ազատվել այս աշխարհից»: Եղբոր հարցին, թե՝ ի՞նչ բան է այդ, պատասխանեց. «Մարմնական հանգիստն ու սնափառությունը»: Նաև ասաց. «Մարդու բարկությունը բնական է` եթե ախտերից չէ, այլ ախտի վրա զայրանալու ու այն արմատախիլ անելու պատճառով է: Բնական է մարդու քաղցը` եթե մարմնի կարիքից է, և ոչ թե` ախտերից: Ինչպես Դավիթն է ասում. «Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի, ով ամբարտավան էր աչքով և ագահ` սրտով, նրա հետ հաց իսկ չկերա» (Սաղմ. Ճ, 5)»: Նույն ծերն ասաց. «Քունը բնական է մարդու համար, բայց ոչ` հագենալու աստիճան»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․