Գրքեր

«Եղիա մարդ էր իբրեւ գմեգ չարչարելի» (Յակ. Ե. 17):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ամառային ջերմության և բերկրանքի այս օրր մեր եկեղեցիներում հիշա­տակվում է մեծն Եղիա մարգարեն: Եվ այդ առթիվ այսօր Ս. Պատարագի բո­լոր րնթերցվածքներր նվիրված էին նրա կյանքի ու գործի մեջ արտացոլված պատգամին: «Եղիան մարդ էր՝ մեգ պես չարչարելի»,- պատգամում է Հակոբոս առաքյալն իր նամակում՝ դրանով կարծես արտահայտելով Եկեղեցու այն գիտակցումր, թե Եղիա մարգարեն յուրօրինակ, կենդանի մի պատգամ է, խրատ՝ հավատացյալներիս համար: Այո՛, Եղիայի կյանքր, ինչպես որ այն ավանդված է Աստվածաշունչ մատյանում, գարմանալի է, բուռն ու արտասովոր, այն նման չէ սովորական մարդկանց կյանքին: Նա պատմության մեջ է խուժում հանկար­ծակիորեն, առանց նախապատրաստության, գործում է առանց կրոնական-քաղաքական սահմանների գանագանման, և նույնքան գարմանալիորեն էլ հեռա­նում է կյանքից՝ երկնային կառքով համբարձվելով երկինք: Նրա կյանքն ասես հետաքրքրաշարժ մի գիրք է, որի ամեն մի էջին մեգ համար պատգամ ու խրատ կա արձանագրված: Այսօր ահա կփորձեմ այդ էջերից մեկր գատել ու պարգել ձեգ, սիրելիներ, իբրև այս տոնի Ս. Պատարագի խորհրդածության ու պատգա­մի նյութ:

Այդ նրա աննահանջ ու նախանձախնդիր հավատարմությունն է դեպի իր հայրերի դավանած հավատր, օրենքր, նրանց ավանդած հոգևոր հայրենիքր: Այս գաղափարի համար է մարգարեն հալածվում, հուսահատվում և անգամ մի պահ տատամսում. «Արդ, շատ է Տէր, առ գոգի իմ յինէն, Տէր, գի ոչ եմ ես լաւ քան գհարս իմ» (Գ. Թագ. ԺԹ.4): Եղիայի ժամանակաշրջանում ողջ երկիրր թաղ­ված էր կռապաշտության մեջ. ծաղկում էր անօրինությունր, դատավորներր կա­շառքով էին վարում իրենց դատր, թագավորներն ու իշխանները անօրինությամբ ղեկավարում իրենց հպատակներին, և նույնիսկ երկրի գլխավոր աստվածր՝ Բահաղր, հասանելի էր միայն նրանց, ովքեր ոսկով ու արծաթով էին պատում նրա տաճարներն ու արձաններր... Եվ ահա գրեթե անտանելիորեն օրհասական ու անելանելի դարձած այս մղձավանջի միջից ծագում է Եղիայի լուսավոր կերպարր. «Մինչեւ ցերբ կաղայք յերկուս հետս»,- կշտամբում է նա ժողովրդին. դարձե՛ք դեպի Տերր, մի՛ մոռացեք ձեր հայրերի հավատն ու նրանց լուսավոր պատմությունր, մի՛ անտեսեք նրանց թողած հոգեւոր հայրենիքր, մի՛ խլացրեք ձեր ականջներր դարերի խորքից հնչող նրանց ձայնին: Եվ նույնիսկ միայնակ մնալով՝ նա չի հանձնվում, որովհետև Տերր նրան տանում է ուղիղ դեպի հաղթանակ՝ դեպի անօրեն կռապաշտության ու հասարակական այլասերման «վիրահատության»: Եղիան մաքրում է Իսրայելին հոգևոր քաղցկեղից, թագավորից մինչև քահանա, իշխանից մինչև ռամիկ, ամենքն ուխտում են հավատարիմ մնալ Տիրոջ Օրենքին, Աստծո հոգևոր օրենքին, որ այլ բան չէ, քան արդարություն ու հոգևոր խաղա­ղություն մարդկանց սրտերում և հոգիներում, անդորր ու երջանկություն նրանց մտքերում և աչքերում: Եղիան հեղափոխական չէ, նա քաղաքական գործիչ չէ, նա հասարակական ու ռագմաքաղաքական շարժումների հանդեպ անտարբեր, խեղճ ու աղքատ այրի մի կնոջ մոտ ապաստան գտած, իր մերկությունր մորթե ցնցոտիներով հագիվ ծածկած մեկն է, որի արտաքին տեսքր դժվար թե որևէ ագդեցություն ունենա մարդկանց ու թագավորների վրա: Նրա ամբողջ մտահոգությունր ժողովրդի հոգևոր նորոգությունն է, բարոյական ու աստվածային սկգբունքներից բխած արդարության հաստատումր մարդկանց սրտերում: Նա ոչ թե կամենում է գահրնկեց անել թագավորներին, այլ փոխել նրանց ներաշխարհր, ոչ թե Աստծո գայրույթով պատժել ժողովրդին, այլ Տիրոջ խոսքի ու հա­ վատի գորությամբ սրբել նրանց:

Վստահ եմ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, որ Եղիայի կյանքի գրքից պոկված այս փոքրիկ թուղթն անգամ, նրա հախուռն ու բոցկլտացող հավատո օրինակի այս փոքրիկ շեղջն իսկ ձեր սրտերում ու հոգիներում, ձեր մտքերում ու աչքե­րի մեջ վառում է այն նույն համոգումր, հավատր, թե ամենքիս համար Եղիայի օրինակր հերթական րնթերցվող պատմությունր չէ միայն: Քանգի պատմության թատերաբեմի վրա կարող են փոխվել դերասաններն ու հանդիսատեսր, բայց ոչ երբեք բեմն ու նրա բեմադրիչր, որ է ինքն Աստված: Հետևաբար մենք այս հինկտակարանյան պատումից շատ բան ունենք քաղելու: Նայեցեք ձեր շուրջր. մի՞թե հասարակական-հոգևոր գարգացումների այս ֆոնի վրա նշմարելի չէ համա­տարած անօրինության և անտարբերության ուրվականր, մի՞թե մարդիկ հաճախ չեն կերտում բահաղներ եւ ոսկով ու արծաթով պատված մարդածին աստվածներ, մի՞թե մեր հասարակությունն այսօր կարիք չունի վերարժևորելու իր նախ­նիներից ավանդված հավատի ու հոգևոր հայրենիքի սկգբունքներր: Անշուշտ, մեծապես ստած ու խաբված կլինեն այդ ակներև փաստր մերժողներր: Բայց ինչպես հասկանալ Եղիայի կերպարր, ի՞նչ դաս քաղել հինկտակարանյան մար­գարեի վարքից:

Եղիան անհուսալի անտարբերության մթնոլորտում մնացել էր մենակ իր ես-ի ու իր Աստծո հետ: Սակայն խորհրդավոր կերպով նրա ես-ը, անհատականությունր խառնվել էր այն մեծ րնդհանրական Ես-ին, որ է նրա արդար ու աստվածապաշտ նախնյաց պատմական ինքնությունր: Այդ հավատի անսպառ աղբյուրից էր գորանում նրա անհատականությունր, այդ հավատարմությու­նից էր առնում Եղիան հավատի գորավոր ցոլքր, որով բոցավառում էր Իսրայե­լի գավակների քարացած սրտերր: Մեգանից յուրաքանչյուր ոք կարող է մի-մի եղիա դառնալ, կարող է քրիստոնեական ոգու և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատով վերափոխել իր շրջապատր: Բավ է միայն, որ մեր անհատական ես-ը մի պահ գիտակցի ու ինքն իրեն հարց տա. «Ո՞վ եմ ես, հարուստ հոր սնանկ որդի՞, թե՞ հարուստ ժառանգության շենացնող ու հավատարիմ ժառանգ»: Հոգեգալստյան տոնից հետո Եղիայի հիշատակր մեգ ամենքիս՝ իբրև Քրիստո­սի եկեղեցի, տալիս է հավատարմության ու աննահանջ նախանձախնդրութ­յան պատգամ: Հավատարմություն դեպի այն մեծ առաքելությունր, որ կոչվում է քրիստոնեական փրկություն, դեպի այն աննկարագրելի երանությունր, որ երկ­րի վրա հաստատվեց իբրև Աստծո արքայություն: Ամենքս այս տեսլականով պիտի մեր հասարակությունն ու մեր անհատականություններր մաքրենք հոգևոր քաղցկեղից, ճարակող ու ամեն հոգևոր արժեք լափող անտարբերությունից: Սրա՛ համար է մեր Տերր մեգ տալիս «իմ բարեկամներ» անունր, սրա՛ համար է մեգ կանչում Տեր Հիսուս Քրիստոս:

Այս ճանապարհն է ահա մեր առաջ բացում այսօրվա հիշատակությունր, ա՛յս ուղին է մեր աչքերի առաջ գծագրում Եղիայի կերպարր: Եվ դեռ ավելին: Ա՛յս համոգումն է մեգ փոխանցում Տերր՝ իրեն համեմատելով Եղիայի հետ: Ունենք ուրեմն այսօր՝ Ս. Պատարագի խորհրդավոր այս պահին, Եղիայի պատգամր, որ մեգ պես մարդ էր չարչարելի, բայց մեգ ուսուցանում է չարչարանքի ու պայքարի միջով սլացող արքայության ճանապարհր:

Թող Տիրոջ սերն ու հավատի գորությունր մեգ ուղեկցեն այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տ. Շահե վրդ. Անանյան

(Քարոզր խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ս. Պատարագին, 15 հունիսի, 2014 թ.)

 

27.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․