Գրքեր

Երբ դարձա վանական, հավատացի, որ մահ գոյություն չունի

- Եկեղեցին նոր կյանքն է Քրիստոսի մեջ,- միշտ այսպես էր սովորեցնում հայր Պորֆիրիոսը։- Եկեղեցում մահ չկա, դժոխք չկա։ Հովհաննեսի Ավետարանում ասվում է․ «Եթե մեկը իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան» (Հովհ․ 8։51): Քրիստոս վերացնում է մահը։ Եկեղեցու մաս կազմողը փրկության է գնում, դառնում հավիտենական։ Կյանքը մեկն է, անեզր շարունակություն է՝ վերջ ու մահ չունեցող։

Նա, ով ճշմարտապես հետևում է Քրիստոսի պատվիրաններին, երբեք չի մահանում։ Նա մեռնում է մարմնապես, մեռնում է կրքերի համար և դեռ այս կյանքում արժանանում ապրելու դրախտում, մեր Եկեղեցում, իսկ ապա նաև հավիտենության մեջ։ Քրիստոսի շնորհիվ մահը դառնում է կամուրջ, որով մի օր անցնելու ենք, որպեսզի շարունակենք ապրել անստվեր լույսի մեջ։

Եվ այն օրից, ինչ ես դարձա վանական, հավատացի, որ մահ գոյություն չունի։ Ես միշտ եմ զգացել ու զգում, որ ես հավերժ եմ, անմահ։ Ի՜նչ հրաշալի է։

Փրկարար խորհուրդներ ունեցող Եկեղեցում տեղ չկա վհատության համար։ Մենք կարող ենք մեծ մեղավորներ լինել։ Սակայն խոստովանում ենք մեր մեղքերը, քահանան աղոթք է կարդում մեզ համար, մենք ներում ենք ստանում և մոտենում անմահությանը՝ բոլորովին առանց սթրեսի, առանց որևէ վախի։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

27.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․