19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Երբ հետամուտ ենք ավետարանական գլխավոր պատգամին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սոցիալական գործունեությամբ իր ծառայությունն է մատուցում Աստծուն և մարդկանց՝ որպես ուղենիշ ունենալով ավետարանական գլխավոր պատգամը: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օտվում» (Ա Կորնթ. 13:3): Եկեղեցում իրականացվող սոցիալական ծառայությունները քրիստոնեական սիրո արտահայտություններ են, սիրո ծառայությանը հետամուտ անձինք ջանում են կյանքով քարոզել այդ սերը և արժանի լինել Տիրոջ այն պատգամին, որ ասում է. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16):

Հոկտեբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Ստեփանյան Գայանեին (34 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Գայանեն իր ամուսնու և երեք զավակների հետ Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Մարտունու 8/28 հասցեում: Գայանեի ամուսինը՝ Հայրապետյան Անտոնը (40 տ.)՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Մենք պետք է ապրենք հավատով, հույսով և սիրով: Սա է մեր հենարանը, դրանցով պետք է շնչենք, բայց պետք է հիշել, որ ինչքան էլ մեծ է հավատը, ինչքան էլ օրհնյալ է հույսը, սերն ամենից վեր է»,- ասել է Լուկա արք․ Ղրիմեցին:

 

Կարինե Սուգիկյան

 

15.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․