Գրքեր

Երկինքն առատապես պարգևատրում է բարի գործին հետամուտ անձանց

Մերձավորի հանդեպ սիրո ուղին մեկ է, այն ուղենշվում է Աստծո հանդեպ սիրո միջոցով: Ողջ հոգով, սրտով և մտքով Աստծուն սիրողը, սիրում է նաև իր մերձավորին: «Եթե մերձավորիդ հանդեպ քրիստոնեական սեր ունենաս, ապա ողջ Երկինքը կսիրի քեզ, եթե մերձավորիդ հետ միության ոգի ունենաս, ապա միություն կունենաս Աստծո և երկնային բնակիչների հետ, եթե ողորմած լինես մերձավորիդ հանդեպ, ապա Աստված, նաև հրեշտակներն ու սրբերը ողորմած կլինեն քո հանդեպ, եթե աղոթես մերձավորիդ համար, ապա ողջ Երկինքը կբարեխոսի քեզ համար: Սուրբ է մեր Տեր Աստվածը, և դու եղիր այդպիսին», - ասել է Երանելի Իոհան Կրոնշտադսկին:

Երկինքն առատապես պարգևատրում է բարի գործին հետամուտ անձանց: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, բարի գործին հետամուտ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հոկտեմբերի 6-ին, համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, օգնություն տրամադրեց Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 16 հողամասում տեղակայված վագոն-տնակում բնակվող կարիքավոր ընտանիքի: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը սոցիալապես դժվար կացության մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի ոչ մի անդամ չունի մշտական աշխատանք: «Ժամանակ առ ժամանակ ես եմ աշխատում, որովհետև ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է և առողջական խնդիրների պատճառով դեռևս չի կարողանում աշխատել, որդիս էլ տասնմեկ տարեկան է: Բայց իմ վաստակածը սկեսրայրիս թոշակի գումարի հետ միասին չի բավարարում, որ հոգանք մեր ընտանիքի նվազագույն կարիքները»,- ասաց Մարինե Բարսեղյանը (31 տ.): Տեր Գրիգորը կարիքավոր ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը: Մարինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

06.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․