Գրքեր

«Եթե մարմնի մի անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները»

Եկեղեցու միության մասին Ս. Պողոս առաքյալն ասել է. «Եթե մարմնի մի անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27): Նույնն է և Քրիստոսի մարմինը կազմող եկեղեցու պարագայում: Այդ մարմնի որևէ անդամի ցավին արձագանքում և կարեկցում են մյուսները՝ որպես մեկ մարմնի անդամներ: «Հիշեցե՛ք չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով (Եբր. 13:3): Աստված մարդկանց միջև հաստատել է փոխադարձ խնամք, որպեսզի նման բազմազանության մեջ միություն հաստատվի, և ամեն մի կատարված դեպք լինի ընդհանուր բոլորի համար:

«Մի՞թե մատդ վնասելու դեպքում՝ չէր դողա ողջ մարմինդ: Մի՞թե չէիր շտապի բժշկի մոտ՝ մատդ բուժելու համար: Իրապես, մարմինդ այն դեպքում է լավ վիճակում, երբ բոլոր անդամները գտնվում են համաձայնության մեջ: Այդ դեպքում քեզ կասեն, որ դու առողջ ես և լավ ես զգում»,- ասել է Օգոստինոս Երանելին:

Հունվարի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Բարսումյան Զվարթին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբանակ Նարեկ Կարապետյանը: Տիկին Զվարթն իր որդու՝ Սողոմոնյան Կորյունի (26 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Այգեստան 9/51 հասցեում: «Տղաս անցյալ տարի գերազանց ավարտեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ արժանանալով ՀՀ Սփյուռքի նախարարի գովեստին: Այժմ տղաս սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնում, մինչ այդ նրա ուսման վարձի մեծ մասը հոգում էր Գ. Գյուլբենկյանի հիմնադրամը, բայց այժմ հիմնադրամը չի կարող հովանավորել, և մենք ամբողջությամբ ենք վարձը վճարում: Մեր խնդիրն այսօր տան և ուսման վարձերը վճարելու մեջ է, շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ ընդառաջեցին մեր խնդրին»,- ասաց տիկին Զվարթը:

 

Կարինե Սուգիկյան

16.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․