Գրքեր

Գանգատները

Երեք ծերեր հանդիպեցին երկար բաժանումից հետո: Նրանք արդեն բավականին պատկառելի տարիք ունեին և մնացած հարցերի հետ մեկտեղ նաև իրենց առողջական վիճակից խոսեցին:

- Բոլոր ատամներս թափվել են,- ասաց առաջինը,- ստիպված հացը ջրի մեջ եմ թաթախում, որ կարողանամ գոնե մի քանի կտոր կուլ տալ:

- Իսկ իմ թքարտադրությունն է պակասել,- ասաց երկրորդը,- ինչ էլ, որ ուտեմ, ստիպված եմ մի փոքր աղ լցնել լեզվիս:

- Իսկ ես ո՛չ ատամների բացակայությունից եմ գանգատվում, ոչ էլ՝ թքի,- ասաց երրորդը,- բայց այսօր առավոտյան ինձ հետ ապրող աշակերտս ասաց. «Հա՛յր, դեռ կեսօր չէ, իսկ դու արդեն երեք մեծ հաց ես կերել»: Իսկապես որ, հիշողությունս լրիվ կորցրել եմ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

04.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․