Գրքեր

Հանդարտության մասին

Հայր Մակարն ասաց. «Ովքեր կամենում են անցնել երևելի ծո­վը, նավի կարիք ունեն: Ովքեր կամենում են անցնել աներևույթ ծովը, այս առաքինությունների կարիքն ունեն` հավատ, հույս, սեր, երկայ­նամտություն, խոնարհություն, պահեցողություն և աղոթք: Իսկ ով առանց սրանց մտնի աներևույթ ծովը, մեծամեծ վշտեր և տանջանքներ կկրի և այն կողմ անցնել չի կարողանա: Հանդարտությունն օգտակար է, քանի որ ազատում է չարից: Իսկ ովքեր ստանան այդ առաքինու­թյունները, հեշտությամբ կհասնեն անախտության, քանզի մտքով չի կարող հանդարտվել նա, ով նախ մարմնով չի հանդարտվել: Հոգու և մարմնի այդ միջնապարիսպը չի քանդվի առանց հանդարտության»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․