Գրքեր

Հանդարտության մասին

Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որը նստում էր Ալեքսանդրիա­յի Տասներկու կոչվող վանքում: Նրա հետ էր նաև մի աշխարհիկ եղ­բայր, ով ծերին ասաց. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, թե ինչպե՞ս ապրենք իրար հետ, որովհետև իմ այս եղբայրն աշխարհական է և կամենում է կրոնավոր դառնալ»: Ծերն ասաց. «Բարի գործ է անում, որդյա՛կ, նա, ով թողնում է աշխարհը և հնազանդվում Աստծուն: Նստեցե՛ք ձեր սենյակում, որտեղ կամենաք, և ստանձնե՛ք հանդարտություն, տքնություն և անդադար աղոթք, քանզի հուսացած եմ Աստծո շնոր­հին, որդյա՛կ, որ կառաքի իր պարգևները և կլուսավորի ձեր միտքը ճշմարտության գիտությամբ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․