Գրքեր

Հանդարտության մասին

Ոմն եղբայր մեկուսացել էր Թեբայիդա անապատում, և խոր­հուրդները նրան ասացին. «Ի՞նչ ես այստեղ անպտուղ նստել, արի՛ գնա մարդկանց մեջ, որպեսզի այնտեղ գոնե պտուղ տաս»: Ելավ և գնաց հայր Պափնոտիի մոտ և հայտնեց նրան իր խորհուրդները: Ծե­րը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և առավոտյան աղոթք մի՛ արա, մեկ` երեկոյան, մեկ էլ կեսգիշերին արա: Երբ քաղցես, կե՛ր, երբ ծարավես, խմի՛ր, երբ նիրհես, ննջի՛ր, բայց մնա՛ քո սենյակում, մի՛ անսա քո խորհուրդներին»: Ապա գնաց հայր Հովհաննեսի մոտ և պատմեց նրան հայր Պափնոտիի խոսքերը, որ սովորեցրել էր իրեն: Հովհաննեսը նրան ասաց. «Աղոթք էլ ամենևին մի՛ արա, միայն թե հանդարտվի՛ր քո խցում»: Այստեղից էլ ելավ եղբայրը և գնաց հայր Արսենի մոտ, ամեն ինչ պատմեց նրան: Ծերը նրան ասաց. «Գնա՛, որդյա՛կ, և արա ա՛յն, ինչ նրանք ասել են, քանզի ես դրանից ավելի բան չունեմ քեզ ասելու»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․